
Կգտնվի՞ ԵՄ գրանտ ստացող գեթ մեկ իրավապաշտպան, որ կքննադատի Եղոյանի ֆաշիստական հայտարարությունը․ Գալստյան
Ի վերջո, մենք կհիշենք ոչ թե մեր թշնամիների խոսքերը, այլ մեր ընկերների լռությունը»․ Facebook-ի իր էջում Մարտին Լյութեր Քինգի տողերը մեջբերելով՝ գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Հիշենք նաև, որ երբ փրփրաբերան Եղոյանը Դաշնակցությանն արմատախիլ անելու հայտարարությունն էր անում, ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին։
Իսկ կգտնվի արդյոք եվրոպական արժեքների ջատագով, ԵՄ գրանտներ ստացող իրավապաշտպան գեթ մեկ ՀԿ, որն առանց վարանելու կարձանագրի, որ Եղոյանի և թիմի վարքը մաքուր ֆաշիստական է, այլատյացություն և մարդատյացություն՝ եվրոպական արժեքներին հակոտնյա։
Հետո մի սրտնեղեք, որ ձեզ վարձկան են ասում։ Կրկնակի ստանդարները նողկալի են, և վերջ»։


