16 Սեպ
2026
27° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հուսով ենք՝ ՀՀ-ն ու Ադրբեջանը կհասնեն խաղաղության․ Թուրքիայի ՊՆ

Հուսով ենք՝ ՀՀ-ն ու Ադրբեջանը կհասնեն խաղաղության․ Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մասնակցել է «Թուրքիա-Ադրբեջան բարեկամության և համագործակցության հիմնադրամի» կողմից կազմակերպված միջոցառմանը․ գրում է Ermenihaber-ը։

«Գյուլերը նշել է, որ երկու երկրների ռազմավարական համագործակցությունը զարգանում է բոլոր ոլորտներում։

Ըստ նրա՝ հատկապես ռազմական և անվտանգության ոլորտում ձեռք բերած բարձր մակարդակը միմյանց նկատմամբ անսասան վստահության և լայնածավալ համերաշխության կոնկրետ դրսևորումներից է։

Գյուլերը նաև հավելել է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի զինված ուժերը համատեղ են գործում բազմաթիվ ոլորտներում՝ սկսած անձնակազմի վերապատրաստումներից, համատեղ զորավարժություններից, ռազմական փորձի փոխանակումից ու ականազերծման աշխատանքներից մինչև ռազմարդյունաբերական նախագծեր։

Նա նաև նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի միջև փոխգործունակության, համակարգման և փոխադարձ վստահության շարունակական զարգացումը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն երկու երկրների պաշտպանունակության, այլև Կովկասի անվտանգության տեսանկյունից։

Գյուլերը, անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, նշել է, որ գոհունակությամբ են ընդունում անցյալ տարի Վաշինգտոնում ձեռք բերված նախաստորագրումը և վերջերս խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկված դրական քայլերը։

«Հույս ունենք, որ րոպե առաջ կհաստատվի համապարփակ ու մնայուն խաղաղություն։ Աջակցում ենք գործընթացն այնպիսի մոտեցմամբ ավարտին հասցնելու ջանքերին, որը կամրապնդի կայուն տարածաշրջանային խաղաղությունը և կնպաստի ողջ տարածաշրջանի ժողովուրդների խաղաղությանն ու բարօրությանը»,- նշել է Գյուլերը։

Ըստ նրա՝ Կովկասը ոչ թե հակամարտությունների, այլ համագործակցության, զարգացման ու բարօրության կարիք ունի և հավատացած է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի ամուր համերաշխությունը ևս այդ նոր շրջանի կարևորագույն երաշխիքներից մեկն է»,- նշում է լրատվամիջոցը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ