17 Սեպ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև իրականացվող դրական քայլերը․ Թուրքիայի ՊՆ

Պատմական հնարավորություն է ստեղծել, որպեսզի Հարավային Կովկասը, երկար տարիների հակամարտությունների փոխարեն, ասոցացվի խաղաղության, կայունության, զարգացման և տարածաշրջանային համագործակցության հետ․ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

«Այս համատեքստում Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև նախորդ տարի Վաշինգտոնում արձանագրված համաձայնությունը և վերջին շրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկված դրական քայլերը՝ հույս հայտնելով, որ հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և կայուն խաղաղություն։ Թուրքիան աջակցում է գործընթացը կայուն, տարածաշրջանային անվտանգությունն ամրապնդող և տարածաշրջանի բոլոր ժողովուրդների խաղաղությանն ու բարեկեցությանը նպաստող մոտեցմամբ ավարտին հասցնելու ջանքերին»,-ասել է նա։

Թուրք նախարարը նշել է, որ Կովկասին էլ պետք չեն հակամարտություններ, պետք է զարգացում և բարեկեցություն։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ