
Թրամփը սպառնացել է ԵՄ-ին լրացուցիչ մաքսատուրքերով ՝ Կանադայի պատճառով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ տրամադրելը կարող է «թշնամական գործողություն» լինել և սպառնացել է պատասխանել այդ քայլին դաշինքի դեմ լրացուցիչ մաքսատուրքերով․ գրում է euronews.com-ը։
«Եթե մտադրությունները բարի են, ապա դա նորմալ է։ Եթե մտադրությունները վատն են, մենք շատ բարձր մաքսատուրքեր կսահմանենք Եվրոպայի նկատմամբ», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Նա նաև ենթադրել է, որ Վաշինգտոնը կարող է դադարեցնել առևտուրը Եվրոպայի հետ որոշակի ոլորտներում։
Թրամփը ԵՄ-ին միանալու Կանադայի հեռանկարն անվանել է «ծիծաղելի» և ԱՄՆ հյուսիսային հարևանին անվանել «սարսափելի առևտրային գործընկեր»։ Նրա արձագանքը հետևել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հայտարարությանը, որ Կանադան և ԵՄ-ն մտադիր են զարգացնել գործող ազատ առևտրի համաձայնագիրը՝ CETA-ն՝ ստեղծելով ավելի լայն «Ապագայի համար դաշինք», որի նպատակն է «համատեղ բարգավաճման և տնտեսական անվտանգության տարածքի» հիմնումը։


