
Ադրբեջանի նախկին արտգործնախարարը սպառնացել է Փաշինյանին՝ «Մենք էլ Սևանում կլողանք»
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը «Ֆեյսբուք» սոցցանցում հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված է Սևանա լճում լողացող Նիկոլ Փաշինյանը, և սպառնացել է «լողալ ի պատասխան»։
Զուլֆուգարովը պահանջել է, որ Փաշինյանը զերծ մնա Սևանա լճում լողալուց, մինչև լիճը «բաժանվի»։
«Այ դու, ա՛յծ, մի՛ մտիր մեր Գոյչա (նկատի ունենալով ՀՀ սուվերեն տարածքում գտնվող Սևանա լիճը–Խմբ․), մինչև լիճը չբաժանվի… Հակառակ դեպքում՝ մենք էլ կլողանք», – գրել է նախկին նախարարը։


