18 Սեպ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն Եվրոպայից կարող է դուրս բերել 25-40 հազար զինվոր

ԱՄՆ-ն Եվրոպայից կարող է դուրս բերել 25-40 հազար զինվոր

Պենտագոնն ուսումնասիրում է Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայությունը կրճատելու տարբերակները: Ակնկալվում է, որ մոտ 25․000 զինվոր կարող է տուն ուղարկվել, ինչպես նաև կարող է մարտական ​​ինքնաթիռների, նավերի և տարբեր սպառազինության վերատեղակայում տեղի ունենալ․ NBC News-ին հայտնել են պաշտոնյաները:

Հեռուստաալիքի տվյալներով՝ քննարկվում է նաև մեկ այլ սցենար. ներկայիս զորակազմի մինչև կեսը՝ 40․000 անձնակազմ ընդհանուր մոտ 80․000-ից, կարող է դուրս բերվել Եվրոպայից: Եթե դա իրականացվի, սա կլինի Եվրոպայում ամերիկյան ուժերի ամենամեծ կրճատումը Սառը պատերազմի ավարտից ի վեր:

Նշվում է, որ հիմնական կրճատումը կարող է վերաբերել Գերմանիային, որտեղ տեղակայված է մոտ 36․000 ամերիկացի զինվոր, ինչպես նաև Իտալիային և Իսպանիային: Սա պայմանավորված է այդ երկրների ղեկավարության կողմից Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությանն աջակցելու հարցում «անհամաձայնությամբ»:

NBC News-ի փոխանցմամբ՝ սպասվում է, որ Եվրոպայում ԱՄՆ զորքերի հրամանատար, գեներալ Ալեքսուս Գրինկևիչը Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին կներկայացնի կրճատման հնարավոր սցենարներն արդեն այս շաբաթ։

Վերջնական առաջարկությունները նախարարին կներկայացվեն նոյեմբերի 6-ին, որից հետո փաստաթուղթը կուղարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաստատմանը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ