18 Սեպ
2026
26° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Իրանի նախագահին և ԱԳ նախարարին` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար

ԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Իրանի նախագահին և ԱԳ նախարարին` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար

ԱՄՆ կառավարությունը վիզաներ է տրամադրել իրանցի պաշտոնյաներին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար։

BBC-ի տեղեկություններով՝ մասնակցության թույլտվություն ստացած հիմնական պատվիրակության կազմում են Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը հաստատել է որոշումը՝ նշելով, որ պատվիրակության համար կսահմանվեն տեղաշարժի սահմանափակումներ և կարգելվի որոշակի ամերիկյան ապրանքներ գնել։

Անցյալ տարի Իրանից մասնակցող դիվանագետներին արգելվել էր գնումներ կատարել մեծածախ խանութներում, ինչպիսին է Costco-ն։ Նրանք նաև պարտավոր էին թույլտվություն ստանալ ԱՄՆ-ից՝ շքեղ ապրանքներ, այդ թվում՝ զարդեր, ալկոհոլ և մեքենաներ գնելուց առաջ։

Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Պիգոթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կկանխի դիվանագետների «շոփինգ-տուրերը», քանի դեռ Իրանի ժողովուրդը բախվում է ջրի և էլեկտրաէներգիայի պակասի, «դաժան բռնաճնշումների» և «աճող գնաճի»։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ