18 Սեպ
2026
26° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն ռազմական հանցագործություններ է կատարել Իրանին ուղղված հարվածների ժամանակ.ՄԱԿ

ԱՄՆ-ն ռազմական հանցագործություններ է կատարել Իրանին ուղղված հարվածների ժամանակ.ՄԱԿ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով փորձագետները հայտարարում են, որ կան հիմնավոր հիմքեր ենթադրելու, որ ԱՄՆ-ն ռազմական հանցագործություններ է կատարել Իրանում իրականացված երկու հարվածների ընթացքում, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 177 խաղաղ բնակիչ. հայտնում է BBC-ն:

Իրանի հարցերով անկախ միջազգային փաստահավաք առաքելության նոր զեկույցում նշվում է, որ փետրվարին Մինաբի տարրական դպրոցի և Լամերդի մարզահամալիրի ուղղությամբ արձակված հրթիռային հարվածները կրել են ոչ ընտրողական բնույթ, որոնք հանգեցրել են խաղաղ բնակիչների մահվան և քաղաքացիական ենթակառուցվածքների վնասմանը։

ԱՄՆ-ն նախկինում հերքել էր Լամերդի ուղղությամբ հարված հասցնելու փաստը և հայտնել, որ հետաքննում է Մինաբում տեղի ունեցածը։ Պետդեպարտամենտի պաշտոնյան հայտարարել է, որ ԱՄՆ-ն հավաստի չի համարում զեկույցում ներկայացված եզրահանգումները։

Փորձագետները նաև պարզել են, որ Իրանի իշխանությունները մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են կատարել հունվարին տեղի ունեցած հակակառավարական զանգվածային բողոքի ցույցերի ճնշման ընթացքում։ Նրանք նշել են, որ անվտանգության ուժերի իրականացրած սպանությունները տեղի են ունեցել «ցնցող և աննախադեպ մասշտաբներով»՝ երկրի բոլոր 31 նահանգներում։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ