18 Սեպ
2026
30° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մագդալենա Գրոնոն Բաքվում բարձրացրել է հայ պատանդների հարցը․ ԵՄ խոսնակը պարզաբանում է. Factor.tv

Մագդալենա Գրոնոն Բաքվում բարձրացրել է հայ պատանդների հարցը․ ԵՄ խոսնակը պարզաբանում է. Factor.tv

«ԵՄ հատուկ ներկայացուցիչը չի վիճարկել Ադրբեջանի նախկին հակամարտության գոտիներում հայկական ժառանգության հարուստ, պատմական հետքն ու ներկայությունը»,- Factor TV-ի հարցմանն ի պատասխան գրավոր հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Քրիստիան Վիգանդը։

Factor TV-ն դիմել էր՝ ստանալու Եվրահանձնաժողովի մեկնաբանությունը՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի մշակութային ժառանգության վերաբերյալ վիճահարույց գրառման վերաբերյալ։ Սեպտեմբերի 11–12-ին ԵՄ հատուկ ներկայացուցիչն Ադրբեջանի իշխանությունների՝ դեպի Արցախի տարածքներ կազմակերպած այցից հետո X-ում գրել էր, որ «Լեռնային Ղարաբաղի որոշ մշակութային վայրերի ծագման շուրջ» Հայաստանի և Ադրբեջանի միջև պահպանվում են «խորապես տարբերվող տեսակետներ և նարատիվներ», և դրանք պետք է քննարկվեն:

Ադրբեջանի պաշտոնյաներն այդ այցի ընթացքում հերթական անգամ հայկական եկեղեցիներն ու վանքերը ներկայացրել էին որպես «կովկասյան աղվանական» ժառանգություն։ «Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն նշել է, որ մշակութային ժառանգության հարցը, ինչպես խաղաղության բազմաթիվ գործընթացներում է, հաշտեցման կարևորագույն տարր է լինելու։ Առայժմ, կարծես թե, հայկական և ադրբեջանական կողմերի միջև համաձայնություն չկա հարցի որոշ ասպեկտների, այդ թվում՝ պատմական փաստերի վերաբերյալ»,- մեկնաբանել է Քրիստիան Վիգանդը։

Այնուամենայնիվ, ԵՄ ներկայացուցչի այսպիսի ձևակերպումներն ու նմանատիպ այցերին մասնակցությունը, որոնց ժամանակ կասկածի տակ է դրվում հուշարձանների հայկական պատկանելությունը, կարո՞ղ են նպաստել հաշտեցմանն ու կայուն խաղաղությանը։ Քրիստիան Վիգանդի խոսքով՝ սա վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանի իշխանությունների՝ տեղական դիվանագիտական համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպած 22-րդ նմանատիպ այցն էր։

«Մենք կարծում ենք, որ դիվանագիտական համայնքի համար կարևոր է տեղում, սեփական աչքով տեսնել իրական իրավիճակը, քանի որ մենք ուղիներ ենք փնտրում՝ աջակցելու կողմերին չլուծված հարցերի կարգավորման գործում»,- ընդգծել է խոսնակը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ