18 Սեպ
2026
31° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զորահավաքի մասին լուրերի ֆոնին ռուս պաշտոնյաները փորձում են ակտիվները տեղափոխել արտասահման և հաշիվներ բացել արտասահմանյան բանկերում․ Bloomberg

Զորահավաքի մասին լուրերի ֆոնին ռուս պաշտոնյաները փորձում են ակտիվները տեղափոխել արտասահման և հաշիվներ բացել արտասահմանյան բանկերում․ Bloomberg

Վերջին ամիսներին ռուս բարձրաստիճան պաշտոնյաները նոր զորահավաքի մասին լուրերի ֆոնին փորձում են արտասահմանյան բանկային հաշիվներ բացել և տեղափոխել իրենց ակտիվներն արտասահման․ գրում է Bloomberg-ը՝ հղում անելով գործակալության ձեռք բերած փաստաթղթերին:

Bloomberg-ի տվյալներով՝ նույնն են անում նաև զինվորական կոմիսարիատների աշխատակիցները: Նրանք նաև խորհուրդ են տալիս ընկերներին և հարազատներին լքել Ռուսաստանը:

Հաղորդագրություններ այն մասին, որ Ռուսաստանը կարող է հայտարարել ևս մի զորահավաք Պետդումայի ընտրություններից հետո, շրջանառվում են արդեն մի քանի շաբաթ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ Ռուսաստանի իշխանությունները պլանավորում են աշնանը մոբիլիզացնել մինչև 300․000 զինվոր:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները փորձում են «գաղափարապես անկայունացնել իրավիճակը» Ռուսաստանում՝ հնարավոր զորահավաքի մասին իրենց հայտարարություններով: Մեկնաբանելով զորահավաքի մասին լուրերը՝ Վլադիմիր Պուտինը նշել է, որ «այսօր չկա որևէ սցենար, որը կպահանջեր զորահավաք»: Նա նման հաղորդագրություններն անվանել է «անհեթեթություն» և «տեղեկատվական հարձակում» Ռուսաստանի վրա:

Ռազմագերիներ   Ռազմագերիներ