18 Սեպ
2026
33° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հրազդանում ոստիկանները խոշտանգել են քաղաքացուն․ քրգործ է հարուցվել

Հրազդանում ոստիկանները խոշտանգել են քաղաքացուն․ քրգործ է հարուցվել

Հրազդանում ոստիկանների՝ քաղաքացուն առերևույթ խոշտանգելու միջադեպով  նախաձեռնվել է վարույթ․ Facebook-ի իր էջում հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

«Оրերս լրատվական կայքերից մեկն անդրադարձել էր Հրազդանում ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացու նկատմամբ առերևույթ խոշտանգման դեպքին։

Հրապարակումից անմիջապես հետո ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն, ինչի մասին հանրությանը տեղեկացրել ենք։ Այնուհետև Քննչական կոմիտեում նախաձեռնվել է նաև քրեական վարույթ։

Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է, և հարցը հանգուցալուծվում է բացառապես իրավական ընթացակարգերով։ Ոստիկանության համակարգում առերևույթ նման դրվագները բացառիկ են և յուրաքանչյուր ահազանգ ստանում է պատշաճ իրավական գնահատական և ընթացք։ Նման դեպքերում որևէ դրսևորում չի կարող անտեսվել կամ մնալ անհետևանք։ Վերջնական գնահատականը կտրվի իրականացվող քննությունների արդյունքներով»,- նշել է նա։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ