
ՀՀ-ում ռուսական ներդրումները սպառնալիքի տա՞կ են․ ՌԴ ԱԳՆ-ն անհանգստության «մեսիջ» է հղել
Թեև Հայաստանից հավաստիացնում էին, որ ռուսական ներդրումներին ոչինչ չի սպառնում, այնուամենայնիվ, հավաստիացումները ոչ բոլոր դեպքերում են համապատասխանում իրականությանը։ Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Բազմաթիվ փորձագետներ են այն կարծիքին, որ Հայաստանում տեղի է ունենում «սեփականության վերաբաշխման» գործընթաց, ինչի հիմքում քաղաքական դրդապատճառներ են»,- ասել է դիվանագետը։
Ռուսաստանի արտաքին գերատեսչությունից նշել են նաև, որ պաշտոնական Երևանի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» ազգայնացնելու հիմնավորումները խիստ կասկածելի են։


