
ՃՏՊ՝ ուղևորատար միկրոավտոբուսի մասնակցությամբ․ վիրավորներ կան
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում. գրում է shamshyan.com-ը։
«Ժամը 09։00-ի սահմաններում Ազատության պողոտայից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում՝ ժողովրդին հայտնի «Կուկուռուզնիկի» տակ, բախվել են «TOYOTA RAV4» մակնիշի ավտոմեքենան և «JAC» մակնիշի միկրոավտոբուսը։
Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները»,- նշում է լրատվամիջոցը։


