
Իրանը Քաթարի միջոցով ԱՄՆ-ին խաղաղության առաջարկ է փոխանցել
Իրանն ԱՄՆ-ին խաղաղության առաջարկ է փոխանցել։ Այս մասին հայտնել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։
Առաջարկը փոխանցվել է Քաթարի միջոցով։
«Մենք կապի մեջ ենք Քաթարի միջնորդի հետ, որը Վաշինգտոնին է փոխանցել պատերազմի դադարեցման մեր պայմանները, և այս հարցում սպասում ենք նախագահ Թրամփի պատասխանին»,- ասել է նա։
Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ Թեհրանի պահանջների թվում են բոլոր ճակատներում ռազմական գործողությունների դադարեցումը, սառեցված միջոցների ապասառեցումը և ծովային շրջափակման վերացումը։


