
Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ
Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է․ Sputnik Արմենիա-ին հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
«Ոստիկաններն օպերատիվ տեղեկություն են ստացել դեպքի մասին և, համագործակցելով մանկատան ղեկավարության հետ, բացահայտել են այն, հայտնաբերել նշված անձին, ձերբակալել և ներկայացրել քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, այս պահին անձը գտնվում է տնային կալանքի տակ»,- տեղեկացրել էնա։
Դեպքի մասին օպերատիվ տեղեկությունը ստացվել է օգոստոսի 13-ին։


