21 Սեպ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե ԱՄՆ-ն կրկին հարվածի, մենք մարտադաշտ կբերենք նոր զենք՝ նոր հնարավորություններով, և աշխարհը կզարմանա․ ԻՀՊԿ

Եթե ԱՄՆ-ն կրկին հարվածի, մենք մարտադաշտ կբերենք նոր զենք՝ նոր հնարավորություններով, և աշխարհը կզարմանա․ ԻՀՊԿ

Եթե ԱՄՆ-ի հարձակումները վերսկսվեն, Իրանի զինված ուժերը կսկսեն նոր զենքերով հարվածել նախկինում հարձակման չենթարկված ամերիկյան թիրախներին։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) խոսնակ Հոսեյն Մոհեբին։

«Մեր թիրախները նույնպես այլևս նույնը չեն լինի։ Մենք ունենք նոր թիրախներ, որոնց դեռևս հարված չի հասցվել», – նշել է նա։

Մոհեբին ընդգծել է, որ փոփոխությունները կազդեն պատերազմի աշխարհագրության, օգտագործվող զենքի և ռազմական տեխնիկայի վրա։

«Մենք մարտադաշտ կբերենք նոր զենք՝ նոր հնարավորություններով, և աշխարհը կզարմանա», – նշել է ԻՀՊԿ խոսնակը։

Մեկ օր առաջ Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբը հայտարարել էր, որ Իրանը տեղեկություններ ունի, որոնք ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն պատրաստվում է մոտ ապագայում վերսկսել ռազմական գործողություններն Իսլամական Հանրապետության դեմ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ