21 Սեպ
2026
28° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
CNN-ը, MS NOW-ն և Politico-ն հայց են ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ՝ բողոքարկելով Սպիտակ տուն մտնելու արգելքը

CNN-ը, MS NOW-ն և Politico-ն հայց են ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ՝ բողոքարկելով Սպիտակ տուն մտնելու արգելքը

Ամերիկյան երեք ընկերություն՝ CNN-ը, MS NOW-ը և Politico-ն, դատական հայց են ներկայացրել Կոլումբիայի շրջանի դատարան՝ պահանջելով վերականգնել իրենց լրագրողների՝ Սպիտակ տուն մուտք գործելու հնարավորությունը։

Այս մասին լրատվամիջոցները տեղեկացրել են համատեղ հայտարարությամբ։

«Այսօր առավոտյան մենք իշխանություններին տեղեկացրել ենք, որ այս դատական հայցը ներկայացնում ենք մեր իրավունքները պաշտպանելու համար։ Կառավարությունը չի որոշում, թե լրատվամիջոցն ինչ հաղորդում կամ հրապարակում պիտի անի», – նշված է հայտարարության մեջ։

Ըստ վերջինիս՝ Սպիտակ տունն «առանց նախնական նախազգուշացման կամ գործընթացի» չեղյալ է հայտարարել CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների հավատարմագրումը՝ լուսաբանելու ԱՄՆ վարչակազմի միջոցառումները, քանի որ «չի համաձայնվել հաղորդումների հետ»։

Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողներն այլևս չեն կարողանա լուսաբանել Սպիտակ տանը տեղի ունեցող միջոցառումները։

«Ես ուրախ եմ հայտարարել, որ ես փաստացի արգելում եմ CNN-ին, MS NOW-ին և Politico-ին մուտք գործել Սպիտակ տուն, քանի որ նրանք անընդհատ կեղծ տեղեկություններ են հրապարակում», – գրել է նա Truth Social-ում։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ