23 Սեպ
2026
32° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՔՊ-ականները արցախցի պաշտոնյաների անունները լսելիս բոյկոտեցին, իսկ 1995-ին ադրբեջանցիները՝ ոչ․ դիվանագետի պատմությունը

ՔՊ-ականները արցախցի պաշտոնյաների անունները լսելիս բոյկոտեցին, իսկ 1995-ին ադրբեջանցիները՝ ոչ․ դիվանագետի պատմությունը

Այսօր ԱԺ-ում արցախցիների խնդիրներին առնչվող թեմայով քննարկմանը պատգամավոր Լիլիթ Գալստյանը Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանին, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանին խոսելու, հարցերին պատասխանաելու հնարավորություն տալու համար ներկայացրեց հենց այն պաշտոններով, որոնք զբաղեցրել են Արցախում։ Քննարկմանը ներկա էին մի քանի ՔՊ-ական պատգամավոր։

Մոտ 40 րոպե մասնակցելուց հետո ՔՊ-ականներից Մարիամ Պողոսյանը հայտարարեց, թե լքում են դահլիճը, որովհետև հնչում են ինչ-որ պաշտոնյաների ու պաշտոնների անուններ։

«Մենք հայտարարել ենք, որ չենք հանդուրժում պետություն պետության ներսում, սա այլևս քննարկում չէ, այլ միջկառավարական ինչ-որ նիստ»,- հայտարարեց Պողոսյանն ու ՔՊ-ականները մեկ առ մեկ դուրս եկան դահլիճից։

Մեր հարցին միայն անուննե՞րն են լսել, բովանդակային մասին ուշադրություն չե՞ն դարձրել, չպատասխանեց։

Այս իրադարձության ֆոնին Արտակարգ և Լիազոր դեսպան, դիվանագետ Վահրամ Կաժոյանը մեզ հետ զրույցում մի հետաքրքիր դրվագ պատմեց ոչ վաղ անցյալից։

«ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը 1995 թվականի կազմակերպել էր մամուլի ասուլիս ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ԱԳ նախարար Արկադի Ղուկասյանի մասնակցությամբ։ Մտավախություն կար. որ եթե պաշտոնները ներկայացնեն, Թուրքիան և Ադրբեջանը բողոքի ձայն կբարձրացնեն, միևնույն ժամանակ հայկական կողմը ուզում էր նշել Արցախի ներկայացուցիչների պաշտնոնները։ Մի խոսքով՝ ՄԱԿ-ում թուրք, ադրբեջանցի լրագրողների և դիվանագետների ներկայությամբ հնչեցին այդ պաշտոնները՝ ԼՂՀ նախագահ, ԼՂՀ ԱԳ նախարար, և ոչ մի արձագանք, բողոք, դժգոհություն չեղավ»,- պատմել է Կաժոյանը։

Անդրադառնալով ԱԺ-ում կատարվածին՝ դիվանագետը հորդորեց «Հռոմի պապից ավելի կաթոլիկ չլինել», իրերը պաշտոններն ու անունները կոչեl իրենց անուններով: «Մի՛ վախեցեք»,-եզրափակեց դիվանագետը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ