24 Սեպ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանի զինծառայող որդին ծանր վիրավորվել է

ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանի զինծառայող որդին ծանր վիրավորվել է

ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Յեհիել Լեյթերի որդին՝ Ներիա Լեյթերը, ծանր վիրավորվել է Արևմտյան ափին գտնվող իսրայելական բանակի անցակետի վրա հարձակման ժամանակ․ հաղորդում է The Jerusalem Post-ը։ Հրատարակման համաձայն՝ Ներիա Լեյթերը, ով նաև ԱՄՆ քաղաքացի է, ծառայում է իսրայելական բանակի պահեստազորում։

Նա ծանր վիրավորվել է Մոդիինի մոտ գտնվող անցակետում տեղի ունեցած վրաերթի ժամանակ և տեղափոխվել Երուսաղեմի հիվանդանոց։

The Times of Israel-ը հաղորդում է, որ հարձակումն իրականացրել է մոտակա Բեյթ Ուր ալ-Թահտա գյուղից 29-ամյա Մահմուդ Մոհամմեդ Սուլեյմանը։ Նա սպանվել է դեպքի վայրում։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ