24 Սեպ
2026
32° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ խորհուրդը պաշտոնապես հաստատել է ՀՀ-ի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումները

ԵՄ խորհուրդը պաշտոնապես հաստատել է ՀՀ-ի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումները

ԵՄ խորհուրդն այսօր պաշտոնապես ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումները՝ հաջակցություն Հայաստանի տնտեսության՝ Ռուսաստանի կողմից վերջերս կիրառված առևտրային սահմանափակումների ֆոնին։ Այս միջոցառումները կազատականացնեն դեպի ԵՄ հայկական արտահանման մոտ 80%-ը՝ կասեցնելով ներմուծման մաքսատուրքերն ապրանքների լայն շրջանակի, այդ թվում՝ որոշակի գյուղատնտեսական ապրանքների համար։ Այս ժամանակավոր արտոնյալ ռեժիմը կգործի երկու տարի ժամկետով։ Այս մասին նշվում է ԵՄ խորհրդի հայտարարությունում։

Ժամանակավոր միջոցառումները կնպաստեն Հայաստանից դեպի ԵՄ առևտրային հոսքերի աջակցմանն ու ամրապնդմանը՝ համահունչ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (CEPA) նպատակներին։ Արտոնյալ ռեժիմը ենթադրում է որոշակի պայմաններ և ներառում է պաշտպանիչ միջոցառումներ՝ ԵՄ շուկան պաշտպանելու նպատակով, եթե ներմուծումը բացասաբար ազդի ԵՄ արտադրողների վրա։

«Մենք ուժեղացնում ենք Հայաստանին և հայ ժողովրդին տրամադրվող աջակցությունը, որովհետև նրանք, չնայած արտաքին ճնշումներին, հստակորեն ընտրել են եվրոպամետ ուղին։ Այսօրվա որոշումը կօգնի առևտրային սահմանափակումներից տուժած Հայաստանի տնտեսությանը։ Այն ցույց է տալիս, որ մեր գործընկերները միշտ կարող են ապավինել ԵՄ-ին», – հայտարարել է Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Հելեն ՄաքԷնթին։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ