25 Սեպ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը պատրաստ է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ․ Փեզեշքիան

Իրանը պատրաստ է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իր երկիրը չի ձգտում միջուկային զենք մշակել, և պատրաստ է համաձայնության գալ Միացյալ Նահանգների հետ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ։ 

Իրանի ղեկավարն այս մասին ասել է Fox News-ի հետ զրույցում։

«Իրանը երբեք չի ձգտել միջուկային զենք մշակել և կտրականապես դա չի ուզում։ Մենք պատրաստ ենք պահպանել «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագիրը։ Մենք հայտարարել ենք հարստացման մակարդակը նվազեցնելու մեր պատրաստակամության մասին։ Սա խնդիր չէ։ Մենք պատրաստ ենք թույլ տալ ստուգումներ անցկացնել», – հայտարարել է Իրանի նախագահը։

Փեզեշքիանը նշել է, որ հիմնական խնդիրն այն է, որ Միացյալ Նահանգները նախընտրում է ռազմական բախումը երկխոսության փոխարեն։

«Խնդիրն այն է, որ երկխոսության փոխարեն Ամերիկան անմիջապես սկսում է պատերազմել. նախ՝ ռմբակոծում է մեզ, փակում բոլոր ճանապարհները», – ընդգծել է նա։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ