
TRIPP-ը կամրապնդի Ադրբեջանի դերը որպես տարածաշրջանային կենտրոն․ Ալիև
Գտնվելով Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների հատման կետում՝ Ադրբեջանը դարձել է Ասիայի և Եվրոպայի միջև կարևոր կապող օղակ և դարպաս․ նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանի 2-րդ միջազգային ներդրումային ֆորումի մասնակիցներին ուղղված ելույթում։
«Միջին միջանցքը Կասպից ծովով կապում է Կենտրոնական Ասիան Հարավային Կովկասի, Թուրքիայի և Եվրոպայի հետ. ի հայտ եկող «Զանգեզուրի միջանցքը», որը հայտնի է նաև որպես TRIPP կապի երթուղի, կամրապնդի Ադրբեջանի դերը որպես տարածաշրջանային կենտրոն և կստեղծի նոր հնարավորություններ առևտրի, ներդրումների և արդյունաբերական համագործակցության համար ամբողջ Եվրասիայում»,- նշել է Ալիևը։


