25 Սեպ
2026
30° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը

ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 24-ին մերժել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից Եվրոպական Դատարանի կանոնների 39-րդ կանոնի հիման վրա միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ներկայացված պահանջը. գրում է «Արմենպրես»-ը։

«Մասնավորապես, Գագիկ Խաչատրյանը դիմել էր ՄԻԵԴ խնդրելով ՄԻԵԴ-ին պարտավորեցնել ՀՀ կառավարությանը՝ վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և որևէ կերպ չսահմանափակել նրա ազատությունը, դադարեցնել նրան պատգարակի վրա տեղափոխելու պրակտիկան, ապահովել նրա բժշկական օգնություն ստանալու իրավունքի արդյունավետ իրացումը, վերացնել նրա նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը և թույլ տալ բուժման նպատակով մեկնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշեցին, որ ՄԻԵԴ-ը ներկայացված պահանջը կոմունիկացրել էր Հայաստանի կառավարությանը՝ կողմերին ուղղելով վերաբերելի հարցեր և հնարավորություն տալով ներկայացնել իրենց դիրքորոշումները»,- նշում է լրատվամիջոցը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ