27 Սեպ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչո՞ւ են հայ զինվորները մահանում խաղաղ պայմաններում. Известия

Ինչո՞ւ են հայ զինվորները մահանում խաղաղ պայմաններում. Известия

ՀՀ-ի զինված ուժերը մաքրվում են գեներալներից և բարձրաստիճան սպաներից և անցնում հնդկական ու ֆրանսիական զենքի, ինչը նպաստում է անկայունությանը, քանի որ սա բարդ և երկարատև գործընթաց է։ Известия-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Արթուր Ատաևը։

«Միևնույն ժամանակ՝ Թուրքիան մեծացնում է իր ներկայությունը տարածաշրջանում, և Բաքվի և Անկարայի միջև դաշինքը դառնում է ավելի ու ավելի կարևոր գործոն», – նշել է նա։

Կայքն ընդգծել է, որ հայկական բանակում ոչ մարտական կորուստները զգալիորեն աճել են։ Սեպտեմբերի վերջին տեղի է ունեցել ևս մեկ ողբերգական միջադեպ, իսկ օգոստոսին հայկական բանակը կորցրել է առնվազն չորս զինվոր։

Հուլիսի վերջին էլ 20-ամյա զինծառայող էր ինքնասպան եղել։

Ընդհանուր առմամբ՝ մարդու իրավունքների հայ պաշտպանները հայտնում են, որ հունվար-հուլիս ամիսներին մահացել է 30 զինվոր, իսկ սեպտեմբերի վերջին այդ թիվը հասել է 35-ի: Նույքան զինծառայող մահացել է ամբողջ անցած տարվա ընթացքում: Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականին իշխանության գալուց ի վեր, ոչ մարտական կորուստները կազմել են 462, իսկ 2010-ից 2017 թվականներին, մահացածների թիվը դրա կեսն է եղել։

Իրավիճակը սրվում է զինվորական անձնակազմի թույլ աջակցության պատճառով: Զինվորական ծառայության մեջ ներառված չէ հոգեբանի հաստիքն, իսկ այս տարվա փետրվարին վերացվել է զինվորական հոգևորականների համակարգը: Սա կառավարության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված ճնշման ևս մեկ քայլ էր, սակայն դա զինվորներին ավելի քիչ հնարավորություններ տվեց օգնություն ստանալու դժվարին իրավիճակներում։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ