27 Սեպ
2026
27° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ Փրկարար ծառայություն

Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ Փրկարար ծառայություն

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան․ հայտնում է Փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և մեկ ավտոսանդուղք։

Հրշեջ-փրկարարներն իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ և միջոցներ ձեռնարկում կրակի տարածումը կանխելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ