
Պատերա՞զմ, թե՞ բանակցություն․ Իրանը պատրաստ է երկուսին էլ․ Արաղչի
Իրանը պատրաստ է թե՛ բանակցությունների ԱՄՆ-ի հետ, թե՛ ռազմական նոր գործողությունների․ ինչպես գրում է РИА Новости-ն, այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Նա նշել է, որ ընդդեմ Իրանի ագրեսիայի նոր ալիքը նույնքան ապարդյուն կլինի, որքան նախորդը։
«Մենք կդիմակայենք ցանկացած ագրեսիայի, նույնիսկ եթե դա լինի դատաստանի օրվա պատերազմ։ Բայց մենք պատրաստ ենք նաև դիվանագիտական բանակցությունների։ Ընտրությունը նախագահ Թրամփինն է»,- նշել է Իրանի ԱԳ նախարարը։


