
Մինչ Կոբախիձեն խոսում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին, վրաց-ադրբեջանական հարաբերությունները լարվում են․ НГ
Բաքվի և Թբիլիսիի միջև լարվածությունը չէր կարող պատահական լինել․ Незажисимая Газета-ի հետ զրույցում նշել է քաղաքագետ և վրացական «Ժողովրդական իշխանություն» կուսակցության անդամ Դավիթ Քարթվելիշվիլին։
«Մինչ Կոբախիձեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում խոսում էր Հարավային Կովկասում երկար սպասված խաղաղության մասին՝ շեշտը դնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավման վրա, մենք Բաքվից շատ կոշտ հայտարարություն ստացանք։ Եվ դրա պատճառը վրաց ուղղափառ եկեղեցու որոշումն էր՝ եկեղեցին կոչել վրացական, այլ ոչ թե ադրբեջանական տեղանուններով։ Մինչդեռ, եթե այս պատերազմը սկսվի, պարզ կդառնա, որ Վրաստանում կան ադրբեջանական անուններով բազմաթիվ գյուղեր, որոնք պետք է վերանվանվեն», -նշել է փորձագետը։
Քարթվելիշվիլիի կարծիքով՝ նման սկանդալները հրահրում են այն ուժերը, որոնք որևէ հետաքրքրություն չունեն Հարավային Կովկասում խաղաղության նկատմամբ։ Նրանք նաև որևէ հետաքրքրություն չունեն «Միջին միջանցքի» կամ Վրաստանը Եվրոպայի հետ կապող էներգետիկ մալուխի նկատմամբ։ Այնուամենայնիվ, Քարթվելիշվիլին կարծում է, որ Վրաստանի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը թույլ չեն տա, որ Հարավային Կովկասում ևս մեկ կրակ բռնկվի։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները վրաց քահանաներին խորհուրդ են տվել «չհետևել իրենց հայ գործընկերների օրինակին»։ Պատճառը 19-րդ դարի եկեղեցու շուրջ վեճն է, որը Բաքուն համարում է ալբանական, իսկ Թբիլիսին՝ վրացական։ Սակայն վրացական իշխանությունները իրավիճակը չեն դիտարկում որպես հակամարտություն կամ լուրջ խնդիր։ Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում գտնվող Կուրմուխի Սուրբ Գևորգ եկեղեցու տարածքում պեղումների վերաբերյալ։ Քահանաները հայտարարել են, որ շինարարական և հետազոտական աշխատանքներն իրականացվում են միակողմանիորեն և կոչ են արել Թբիլիսիին անհապաղ միջամտել։
ՎՈՒԵ-ն եկեղեցին համարում է Վրաստանի պատմական և հոգևոր ժառանգության կարևորագույն հուշարձան։ Սակայն եկեղեցին ընդգծել է, որ Ադրբեջանի պետական մարմիններից որևէ տեղեկատվություն չի ստացել աշխատանքների մասին։ Նրանք կոչ են արել Վրաստանի համապատասխան մարմիններին անհապաղ պահանջել պաշտոնական տվյալներ հարևաններից և ապահովել վրացի փորձագետների և հոգևորականության մասնակցությունը գործընթացին։


