
Փաստացի գրանցման հասցե չունեցող արցախցիները խնդիրներ են ունենում
Արցախից տեղահանված բնակիչները փաստացի գրանցման հասցե չունենալու պատճառով զրկված են լինելու մի շարք ծառայություններից օգտվելու հնարավորությունից․ օրինակ չեն կարող վարկային կամ այլ գործարքներ, պետական աշխատանքներ կատարել, դպրոցներում երեխաներին գրանցել։ Սիրիահայ Սևան Մանջիկյանը 2020 թվականի պատերազմից հետո տեղափոխվել է Շուշիի շրջանի Մեծ շեն գյուղ, այնտեղ գրանցվել։ Այժմ գրանցման հասցեն փոխել չի ցանկանում։ Մանրամասները՝ ռեպորտաժում։