28 Սեպ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երկրների համար ավելի դժվար կլինի համաձայնության գալ արհեստական ​​բանականության կարգավորման շուրջ, այն «շատ խելացի» է դառնում․ Բիլ Գեյթս

Երկրների համար ավելի դժվար կլինի համաձայնության գալ արհեստական ​​բանականության կարգավորման շուրջ, այն «շատ խելացի» է դառնում․ Բիլ Գեյթս

Երկրների համար շատ ավելի դժվար կլինի համաձայնության գալ արհեստական ​​բանականության (ԱԲ) կարգավորման շուրջ, քան սառը պատերազմի տարիներին միջուկային զինանոցների սահմանափակման մասին պայմանավորվելն էր․ այս կարծիքն է հայտնել ամերիկացի միլիարդատեր և Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը։

«Ավելի դժվար կլինի»,- ասել է նա NBC News-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին։ Գեյթսը զգուշացրել է, որ միայն ԱԲ ընկերությունների կողմից ինքնակարգավորումը բավարար չի լինի տեխնոլոգիայի անվտանգությունն ապահովելու համար։

«Իրավապահ մարմինները և քաղաքական գործիչները պետք է ներգրավված լինեն անվտանգության միջոցառումների և վերահսկողական մեխանիզմների քննարկմանը»,- ասել է նա։

«ԱԲ-ն պարզապես նոր տեխնոլոգիա չէ, ուստի մարդիկ կարող են ասել. «Անցյալի տեխնոլոգիաների ի հայտ գալը նույնպես տագնապ առաջացրեց, բայց, ի վերջո, ամեն ինչ լավ ստացվեց, ուստի այս անգամ [ԱԲ-ն] միտումնավոր զսպելու անհրաժեշտության մասին նախազգուշացումների կարիք չկա»։ Սա իսկապես էվոլյուցիոն իրադարձություն է. մենք ստեղծել ենք մի խելացի տեսակ, որն արդեն շատ առումներով մեզնից ավելի խելացի է և, շնորհիվ էքսպոնենցիալ աճի, առաջիկա մի քանի տարիների ընթացքում կդառնա մեզնից ավելի խելացի»,- նշել է նա։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ