
1 դոլարը՝ 2.4 միլիոն ռիալ. իրանական ռիալն ԱՄՆ դոլարի նկատմամբ պատմական ռեկորդային ցածր մակարդակի է հասել
Իրանի ազգային արժույթն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել և հասել է պատմական նվազագույն մակարդակի՝ պայմանավորված երկրում առկա սուր գնաճով և խիստ տնտեսական պատժամիջոցներով։
Ըստ ԶԼՄ-ների՝ Իրանում ԱՄՆ դոլարի վաճառքի փոխարժեքն ազատ շուկայում հասել է ռեկորդային՝ 2.4 միլիոն ռիալ (IRR) մակարդակի։
Ազգային արժույթի այս կտրուկ արժեզրկումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Իրանը պայքարում է ԱՄՆ խիստ պատժամիջոցների և 61.4% կազմող տարեկան գնաճի դեմ։
Պաշտոնական տվյալները վկայում են, որ երկրում արձանագրվել է պարենային ապրանքների գների 128.1% աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։


