ABCMEDIA
Դինքի սպանությունից 17 տարի անց էլ նրա նպատակներն անկատար են

Դինքի սպանությունից 17 տարի անց էլ նրա նպատակներն անկատար են

Այսօր Հրանտ Դինքի հիշատակի օրն է։ Պոլսահայ լրագրողը Թուրքիայում հայերեն ու թուրքերեն լեզուներով տպագրվող միակ պարբերականի՝ «Ակօսի» հիմնադիրն ու գլխավոր խմբագիրն էր։ Դինքի նպատակը 1915 թվականի ցեղասպանությունը ճանաչելի դարձնելն էր, հայ և թուրք ժողովուրդների հարաբերեությունները կարգավորելը: Դինքը բարձրաձայնում էր նաև Թուրքիայում ապրող փոքրամասնությունների խնդիրների մասին։ 17 տարի առաջ այս օրը Դինքին սպանեցին հենց «Ակօսի» խմբագրատան դիմաց: