30 Սեպ
2026
21° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն դեմ է Վրաստանի՝ ԵԱՀԿ-ում նախագահությանը

ԵՄ-ն դեմ է Վրաստանի՝ ԵԱՀԿ-ում նախագահությանը

Չնայած 2027 թվականին ԵԱՀԿ-ն նախագահելու Վրաստանի մտադրությանը՝ Եվրամիությունը (ԵՄ) չի աջակցում Թբիլիսիի նախաձեռնությանը․ հայտնում է rapporteur.com-ը։

Հաղորդվում է, որ Կիպրոսը, որի թեկնածությանն աջակցում է ԵՄ-ն, ներկայում ԵԱՀԿ-ն նախագահելու միակ պաշտոնական թեկնածուն է՝ չնայած Թուրքիան արգելք է դնում։

ԵՄ խոսնակ Քրիստիան Վիգանդը հաստատել է կայքէջին, որ Բրյուսելը շարունակում է աջակցել Կիպրոսի թեկնածությանը, և ընդգծել, որ այլընտրանքային թեկնածուներ չեն քննարկվում։

Նշենք, որ Վրաստանը ներկայացրել է իր թեկնածությունը հաջորդ տարի ԵԱՀԿ-ում նախագահության համար։ Այժմ կառույցը նախագահում է Շվեյցարիան, որի վերջին կարևոր միջոցառումը կլինի ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստը։ Այն տեղի կունենա դեկտեմբերի 3-4-ը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ