
Նորույթներ թողարկել ավելի հաճախ․ Apple-ի նոր ղեկավարը նոր ծրագրեր ունի
Apple-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Թերնուսը, որ պաշտոնը ստանձնել է 2026 թվականի սեպտեմբերի 1-ին, մտադիր է իրականացնել ընկերության լայնամասշտաբ վերակազմավորում՝ արտադրանքի մշակումն արագացնելու, սարքերի տեսականին ընդլայնելու համար․ գրում է Bloomberg-ը:
Այս պլանները Թերնուսը քննարկել է ընկերության ներսում՝ գործընկերների հետ: Bloomberg-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ընկերության նոր ղեկավարը կարծում է, որ Apple-ը պետք է ավելի արագ շուկա հանի նոր արտադրանքները և փորձարկումներ անի դրանց հետ՝ արհեստական բանականության դարաշրջանում մրցունակությունը պահպանելու համար:
Bloomberg-ի զրուցակիցների տվյալներով՝ դիտարկվում են հետևյալ գաղափարները. ավելի քիչ հենվել գարնանն ու աշնանը արտադրանքի թողարկման ավանդական ժամանակացույցի վրա, ինչպես նաև պարզեցնել միջին օղակի կառավարչական որոշ հաստիքներ։


