01 Հոկ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստան գալն ադրբեջանցիների ազգային նպատակն է․ ի՞նչ են դասավանդում Բաքվում

Հայաստան գալն ադրբեջանցիների ազգային նպատակն է․ ի՞նչ են դասավանդում Բաքվում

Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջան» ձևակերպումը վերջին տարիներին աստիճանաբար դուրս է եկել քաղաքական հայտարարությունների շրջանակից և դարձել կրթական, գիտական ու երիտասարդական ծրագրերի թեմա։ Ադրբեջանի տեխնիկական համալսարանում անցկացված միջոցառման ընթացքում ուսանողներին ներկայացվել են ներկայիս Հայաստանի տարածքի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատմական պնդումները, իսկ «վերադարձի» գաղափարը ներկայացվել է որպես ազգային օրակարգի մաս։ Նույն թեմայով միջոցառումներ են անցկացվում նաև ադրբեջանական դպրոցներում, բուհերում և երիտասարդական կառույցներում։ Կազմակերպվում են բաց դասեր, գիտաժողովներ, մրցույթներ ու քննարկումներ, ստեղծվում են թեմատիկ հետազոտական կենտրոններ։ Այդ նախաձեռնություններում ներգրավված են Ադրբեջանի գիտության և կրթության նախարարությունը, բուհերը, տեղական իշխանությունները, «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» և երիտասարդական կառույցներ:

Ռազմագերիներ   Ռազմագերիներ