
AI-ի օգնությամբ 217 տարի անց վերծանվել է Նապոլեոնի ուղերձը
Արհեստական բանականությունը (ԱԲ) կարողացել է 217 տարի անց վերծանել Ֆրանսիայի կայսր Նապոլեոն I Բոնապարտի գաղտնագրված ուղերձը, որն ուղղված էր իր գեներալին․ գրում է The Telegraph-ը։
Բացահայտումը հաջողվել է անել կիբեռանվտանգության հարցերով ամերիկյան SentinelOne ընկերությունում աշխատող ԱԲ ինժեներ Քանրտեր Չերչին։ Նամակը վերծանելու համար նա օգտագործել է OpenAI GPT-6 Astra համակարգը:
Գրությունն ուղարկվել է 1809 թվականին և ներառում է 1300 գաղտնագրված նշան, այդ թվում՝ թվեր, սովորական տառեր, հունական տառեր և տարբեր պայմանական խորհրդանիշներ: Գեներալ Օգյուստ Ֆրեդերիկ Լուի Մարմոնին հասցեագրված փաստաթղթի շիֆրը կորել էր, ուստի ավելի քան 200 տարի ուղերձի բովանդակությունը մնում էր գաղտնի:
ԱԲ-ն կարողացել է 6 ժամում վերծանել խորհրդանիշները և դրանք համադրել կրիպտոգրաֆների (ծածկագրողների) աշխատանքների հետ, որոնց նախկինում հաջողվել էր պարզել 33 նշան: Այնուհետև համակարգը կիրառել է «սիմուլյացված թրծման» (simulated annealing) մեթոդը՝ ընտրելով բառեր և դրանք համեմատելով Մարմոնի պահպանված տեքստերի հետ:
Նապոլեոնը գրել էր. «Ավստրիան գրոհում են բոլոր կողմերից: Հետևաբար, նա սլանում է դեպի իր կործանումը»։
Գեներալը, որ գտնվում էր Դալմաթիայում (ներկայիս Խորվաթիայի տարածքը)՝ ֆրանսիական հիմնական ուժերից հեռու, նամակն ստանալուց հետո միացել է կայսեր բանակին։


