
Ֆրանսիայում աշակերտները չեն հանդարտվում․ տուժել է 100 դպրոց ու 40 տնօրեն
Ֆրանսիայում ավագ դպրոցականների բողոքի ակցիաները վերածվել են բախումների, վնասվել է ավելի քան 100 դպրոց․ տեղական լրատվամիջոցներին հղում անելով՝ հայտնում է ТАСС-ը։
Ֆրանսիայի կրթության նախարար Էդուար Ժեֆրենի խոսքով՝ իրավիճակը լարված է բազմաթիվ քաղաքներում: Բողոքի ակցիաների ընթացքում տուժել է ոլորտի 65 աշխատակից, այդ թվում՝ դպրոցի՝ կագուկանոն ապահովել փորձող 40 տնօրեն։
Նշենք, որ բարձր դասարանների աշակերտները փողոց են դուրս եկել այն բանից հետո, երբ նախարարությունը հայտարարել է բարեփոխումների, քննական համակարգի փոփոխությունների և ուսուցչական կազմի կրճատման մասին։
Դպրոցականները, միանալով համաֆրանսիական աշխատանքային գործադուլներին, պահանջում են վերանայել կրթության ֆինանսավորման քաղաքականությունը և դպրոցներում բարելավել պայմանները:


