
Լավրովը մեկնում է Բաքու
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 15-ին Բաքվում կմասնակցի համաժողովի․ հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Հոկտեմբերի 15-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Վիկտորի Լավրովը Բաքվում կմասնակցի Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցառումների համաժողովի (CICA) յոթերորդ գագաթնաժողովին», - ասվում է հայտարարության մեջ։


