15 Հոկ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը Հայաստանից կամ Ադրբեջանից որևէ դիմում չի ստացել «Թրամփի երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ․ Լավրով

Ռուսաստանը Հայաստանից կամ Ադրբեջանից որևէ դիմում չի ստացել «Թրամփի երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ․ Լավրով

Ռուսաստանը Հայաստանից կամ Ադրբեջանից որևէ դիմում չի ստացել «Թրամփի երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ, թեև երկու կողմերն էլ տեղյակ են մասնակցելու Ռուսաստանի պատրաստակամության մասին․այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Մինչ այժմ մենք նախագծին՝ Դոնալդ Թրամփի անունը կրող տրանսպորտային երթուղուն, մասնակցելու որևէ դիմում չենք ստացել։ Այնուամենայնիվ, շահագրգիռ բոլոր կողմերը տեղյակ են մեր պատրաստակամության և հնարավորությունների մասին», - նշել է նախարարը։

«Մենք ողջունել ենք, և դա արել ենք բազմիցս՝ թե՛ նախագահի, թե՛ Արտաքին գործերի նախարարության միջոցով, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Մենք նաև ողջունել ենք Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունը։ Մենք պատրաստ ենք մասնակցել ենթակառուցվածքային նախագծերի. այդ մասին բազմիցս հայտարարել ենք։ «Ռուսական երկաթուղիներ»-ն ունի կոնցեսիա և գործում է «Հարավկովկասյան երկաթուղու» շրջանակում։ Մենք ծանոթ ենք այդ ամբողջ ենթակառուցվածքին և ապահովում ենք դրա տեխնիկական սպասարկումը», - ընդգծել է Լավրովը։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ