18 Հոկ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քարոզարշավ` Դեղձուտում 

Քարոզարշավ` Դեղձուտում 

Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ՀՅԴ-ն քարոզարշավ է անում Արտաշատ խոշորացված համայնքի Դեղձուտ գյուղում։

Կուսակցության թեկնածուն Գերասիմ Վարդանյանն է։

Դեղձուտում քարոզարշավին մասնակցում են ԱԺ պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Քրիստինե Վարդանյանը, Աննա Գրիգորյանը։ Քարոզարշավին մասնակցում են նաև Արծվիկ Մինասյանը, Տիրան Խաչատրյանը և այլ կուսակցականներ ու աջակիցներ։

«Չես կարող գյուղդ սիրել ու միայն քեզ ընտրողներին սիրել։ Չես կարող հայրենքիդ սիրել ու քեզ չընտրողներին շուն-շանգյալ կոչել։ Մենք պետք է միասնական լինենք։ Սա մեր գյուղի պայքարը չէ միայն, սա հայ ժողովրդի ազգային արժեքները պահպանելու համար մղվող պայքար է»,- ասաց Գերասիմ Վարդանյանը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ