19 Հոկ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախցիներին COP 17-ում տաղավար չեն տրամադրել․ «Sputnik Արմենիա»

Արցախցիներին COP 17-ում տաղավար չեն տրամադրել․ «Sputnik Արմենիա»

Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել․ է Sputnik Արմենիա-ի հետ զրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Նշենք, որ COP17-ի շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում գրանցված Զվարթնոց տաճար։ Մինչդեռ Ադրբեջանի կողմից ավերվող Արցախի մշակութային ժառանգության և բնության, ինչպես նաև բռնի տեղահանված արցախցիների իրավունքների մասին միջազգային հարթակում բարձրաձայնելու հնարավորությունը ՀՀ իշխանությունները չեն օգտագործում։

«Մեր կազմակերպությունը` «Արցախի միությունը», ֆորմալ ընթացակարգով դիմեց, որ կանաչ գոտում տաղավար ունենանք` որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ և ներկայացնենք Արցախի ժողովրդի հետ կապված հարցերը, Արցախի կենսաբազմազանությունը, ինչպես COP17-ն է ենթադրում։ Իրենք մերժեցին, տաղավար չտրամադրեցին։ Հիմա կարող են տարբեր պատճառաբանություններ բերել, որ ուրիշներին էլ են մերժել և այլն, բայց փաստացի մենք այդ հնարավորությունը չենք ունեցել»,- ասաց Բեգլարյանը։

«Արցախի միության» դիմումը, մեր զրուցակցի խոսքով, մերժվել է առանց որևէ պատճառաբանության։ Առցանց ընթացակարգով լրացված դիմումի պատասխանում նշված է եղել միայն, որ տաղավար չի տրամադրվում»,- նշում է լրատվամիջոցը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ