04 Դեկ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
3.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում  լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների համար. Բորել

Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների համար. Բորել

ԵՄ-ն մտահոգված է Հայաստանի տարածքում Ադրբեջանի հավակնություններով և կոչ է անում վերադառնալ հարաբերությունների կարգավորման բանակցություններին: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Ալիևի վերջին տարածքային հավակնությունները խիստ մտահոգիչ են: Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անթույլատրելի է լինելու, և լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների համար»,- ԵՄ Խորհրդի նիստից հետո՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Բորելը։