ԵՄ-ն մտահոգված է Հայաստանի տարածքում Ադրբեջանի հավակնություններով և կոչ է անում վերադառնալ հարաբերությունների կարգավորման բանակցություններին: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Ալիևի վերջին տարածքային հավակնությունները խիստ մտահոգիչ են: Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անթույլատրելի է լինելու, և լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների համար»,- ԵՄ Խորհրդի նիստից հետո՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Բորելը։