28 Օգս
2026
25° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ստեփանավանում՝ Արմանիսում, հանքի տարածքները չեն ընդլայնվելու

Ստեփանավանում՝ Արմանիսում, հանքի տարածքները չեն ընդլայնվելու

Հենց նոր ստացվեց Շրջակա միջավայրի նախարարության պատասխանն այն մասին, որ «Սագամար» ՓԲԸ-ի ներկայացրած նախագծին տրվել է բացասական եզրակացություն, այսինքն մեր բոլորի ջանքերի, ստորագրությունների, հանրայնորեն արտահայտած դիրքորոշումների և Շրջակա միջավայրի նախարարության անաչառ աշխատանքի շնորհիվ Արմանիսի հանքի տարածքները չեն ընդլայնվելու։ Այս մասին տեղեկանում ենք «Ստեփանավանն առանց հանքի» Facebook-ի էջից։

«Մենք ու մեր երեխաներն ապրելու ենք կանաչ, մաքուր Ստեփանավանում։

Շնորհակալություն բոլորիդ սրտացավության, աջակցելու և ներդրած ջանքերի համար։ Մենք ուժեղ ենք միասին։

Մեր պայքարը շարունակական է լինելու։ Թույլ չենք տալու որևէ ոտնձգություն հայրենի բնության նկատմամբ»,- ասված է գրառման մեջ։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ