28 Օգս
2026
25° c ԵՐԵՎԱՆ
28° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լավրովը հայտարարել է Հայաստանի և Մոլդովայի ընտրական գործընթացներին ԵՄ-ի ուղղակի միջամտության մասին

Լավրովը հայտարարել է Հայաստանի և Մոլդովայի ընտրական գործընթացներին ԵՄ-ի ուղղակի միջամտության մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Եվրամիության կողմից Հայաստանի և Մոլդովայի ընտրական գործընթացներին ուղղակի միջամտության մասին․ գրում է iz.ru-ն։

Նրա խոսքով՝ եվրոպական առաքելությունները փորձում են ազդել այս երկրներում տիրող իրավիճակի վրա՝ պայքարելով, այսպես կոչված, հիբրիդային սպառնալիքների դեմ։

Լավրովն ընդգծել է, որ «Եվրամիության հետ սիրախաղ անող» երկրների վերլուծաբանները պետք է հասկանան ԵՄ-ի իրական նպատակները։

Պատասխանելով հարցին, թե որքանով են Հայաստանում ընթացող ներկայիս գործընթացները նման 2013 թվականի Ուկրաինայի դեպքերին, նախարարը հիշեցրել է, որ «Եվրամայդանի» առիթ դարձավ Կիևի խնդրանքը՝ հետաձգել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը՝ ԱՊՀ ազատ առևտրի գոտու համար առաջացող ռիսկերի պատճառով»։

«Մենք պարզապես նրանց ասացինք, որ եթե նրանք բացեն Եվրոպայի հետ սահմանը, մենք ստիպված կլինենք փակել մերը, քանի որ երբ մենք միացանք ԱՀԿ-ին (Առևտրի համաշխարհային կազմակերպություն-Խմբ․), 18 տարի շարունակ փորձում էինք ստանալ սակագնային պաշտպանություն Եվրոպայից»,- բացատրել է Լավրովը РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նախարարի խոսքով՝ Ռուսաստանն անում է ամենը, ինչ անհրաժեշտ է Երևանի հետ կապերը պահպանելու համար։ Նա ընդգծել է, որ Հայաստանը զգալի օգուտներ է ստանում Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցությունից, այդ թվում՝ էներգետիկայից, որի արժեքը 3-4 անգամ ցածր է, քան Եվրամիությունում։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ