28 Օգս
2026
25° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կաթողիկոսի գործով նոր դատավորի արածն ավելի վատ էր, քան նախորդի արածը․ փաստաբան

Կաթողիկոսի գործով նոր դատավորի արածն ավելի վատ էր, քան նախորդի արածը․ փաստաբան

Դատավոր Սերժ Ռուշանյանի արածը, իմ կարծիքով, ավելի վատ էր, քան նախորդ դատավորի արածը․ Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Ընդդատության տեսությունը (ընդդատությունն իրավական հասկացություն է, որը ցույց է տալիս, թե կոնկրետ որ դատարանն է իրավասու քննել և լուծել տվյալ գործը- խմբգ․) մի առանձնապես բարդ մաթեմատիկա չէ․ գործն ըստ ընդդատության՝ կարելի է ուղարկել միայն այն դեպքում, երբ ենթադրյալ արարքը վստահաբար կատարվել է մեկ այլ (կոնկրետ) դատարանի դատական տարածքում։ Իսկ եթե հստակություն չկա, ապա դատարանը չի կարող նման կերպ վարվել։ Վերջ։

Հարց եմ տալիս- ինչո՞ւ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ վեհափառի ու 6 սրբազանների գործով դատական նիստին դատավորը որոշել է գործն ուղարկել Երևանի քրեական առաջին ատյանի դատարան։ Այդտեղ պետք է քննվի ու պարզվի՝ արդյոք ճի՞շտ է քրգործը քննել Արմավիրի դատարանում։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ