28 Օգս
2026
26° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վեհափառի ու 6 սրբազանների գործը որոշվեց ուղարկել Երևանի քրեական առաջին ատյանի դատարան

Վեհափառի ու 6 սրբազանների գործը որոշվեց ուղարկել Երևանի քրեական առաջին ատյանի դատարան

Վեհափառի ու 6 սրբազանների գործով դատավոր Սերժ Ռուշանյանն այսօր որոշեց գործն ուղարկել Երևանի քրեական առաջին ատյանի դատարան։ Այդտեղ պետք է քննվի ու պարզվի՝ արդյոք ճի՞շտ է քրգործը քննել Արմավիրի դատարանում։

«Մենք համաձայն չենք դատարանի որոշման հետ, Վեհափառի ու 6 սրբազանների գործը պետք է քննվի Էջմիածնում։ Դատավորները հասկանում են, որ սա խնդրահարույց գործ է, մի կողմից իրենց խիղճն է, մյուս կողմից՝ քաղաքական ճնշումը, այս առումով երևի այս ճանապարհն են գտել»,- դատավորի որոշումը մեկնաբանեց փաստաբան Արա Զոհրաբյանը։

Ավելի վաղ, Վեհափառի գործով դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ էր հայտնել և հրաժարվել քննել գործը։

Գարեգին Բ կաթողիկոսը, որը ղեկավարում է Եկեղեցին 1999 թվականից, մյուս մեղադրյալների հետ մեղադրվում է քաղաքացիական դատարանի որոշումը չկատարելու համար, որով ժամանակավորապես վերականգնվել է եպիսկոպոսներից մեկի (Արման Սարոյան) պաշտոնավարումը, որին Եկեղեցին նախկինում կարգալույծ էր արել։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ