
Վեհափառի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց քննել գործը (թարմացվող)
17․32 Մայր Աթոռում Կաթողիկոսի մասնակցությամբ երեկոյան ժամերգություն է անցկացվում։
16․53 Վեհափառի և 6 եպիսկոպոսների գործով կարճատև դատական նիստից հետո դատարանի բակում հավաքվածները Կաթողիկոսի գլխավորությամբ երթով գնում են Մայր աթոռ՝ միասնական աղոթք հնչեցնելու։
16․45 Պետությունը՝ ի դեմս ՔԿ-ի, դատախազության և դատարանի, ներխուժել է Եկեղեցու կյանք, ինչն արգելված է ինչպես օրենքներով, այնպես էլ միջազգային իրավունքով․ ասաց Արա Զոհրաբյանը։
16․43 Դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց քննել այս գործը․ լրագրողներին ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։
16․30 Այսօր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործի նախնական դատալսումների առաջին դատական նիստը։
Վեհափառը ժամանել է դատարան։ Դատարանի բակում Ամենայն հայոց կաթողիկոսին դիմավորել են ծափողջույններով ու «Վեհափա՜ռ, Վեհափա՜ռ» վանկարկումներով։
Մինչ նիստը, լրագրողների հետ զրույցում Հրայր Սարկավագն ասաց, որ հենց սկզբից էլ իշխանությունները փորձել են հենց Վեհափառի նկատմամբ ինչ-որ քայլեր անել, իրենց ինչ-որ աներազելի իրավունքներ են վերապահել։
Գարեգին Բ կաթողիկոսը, որը ղեկավարում է Եկեղեցին 1999 թվականից, մյուս մեղադրյալների հետ մեղադրվում է քաղաքացիական դատարանի որոշումը չկատարելու համար, որով ժամանակավորապես վերականգնվել է եպիսկոպոսներից մեկի (Արման Սարոյան) պաշտոնավարումը, որին Եկեղեցին նախկինում կարգալույծ էր արել։


