28 Օգս
2026
25° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ հարցեր են քննարկելու ՀՀ և ՌԴ առաջնորդները․ մանրամասներ

Ի՞նչ հարցեր են քննարկելու ՀՀ և ՌԴ առաջնորդները․ մանրամասներ

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինն առաջիկա օրերին կհանդիպեն ՇՀԿ (Շանհայի համագործակցության կազմակերպություն) գագաթնաժողովի շրջանակում․ գրում է rbc.ru-ն։

ՌԴ նախագահի օգնականի խոսքով՝ ի թիվս այլ հարցերի երկու երկրների առաջնորդները կքննարկեն Երևանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումն ու ԵԱՏՄ-ի հետ գործակցությունը շարունակելու հարցը։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ փոխանցում է ՌԲԿ-ի թղթակիցը։

«Մենք շարունակում ենք պնդել, որ Հայաստանը չի կարող միաժամանակ ձգտել ԵՄ անդամակցության և ԵԱՏՄ-ի շրջանակում գործակցությունից հսկայական օգուտներ ստանալ։ Այս հարցը պետք է ինչ-որ կերպ կարգավորել։ Եվ այդ մասին նախագահն ու վարչապետը, անկասկած, կխոսեն»,- ասել է Յուրի Ուշակովը։

Նրա խոսքով՝ առանձին թեմա կլինի նաև Հայաստանի ընդդիմության առաջնորդների ձերբակալությունների հարցը։ Խոսքը, մասնավորապես, այն ընդդիմադիր գործիչների մասին է, որոնք հանդես են եկել Ռուսաստանի հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունների զարգացմամբ։ Ուշակովը նշել է, որ Հայաստանի ղեկավարության գործողությունները Մոսկվայում մեծ մտահոգություն են առաջացնում։

«Իհարկե, պետք է նշել, որ այս զրույցը տեղի կունենա բավական, այսպես ասած, անսովվոր պայմաններում, երբ զանգվածաբար ձերբակալվում են ընդդիմության առաջնորդներ, ընդ որում՝ այն առաջնորդները, որոնք հանդես են եկել և հանդես են գալիս մեր երկու երկրների միջև ավանդական բարիդրացիական հարաբերությունների ակտիվացման օգտին։ Հայաստանի ղեկավարության այս գիծն, իհարկե, մեզ մոտ մեծ մտահոգություն է առաջացնում»,- հավելել է Պուտինի օգնականը։

Նշենք, որ ՇՀԿ գագաթնաժողովը կանցկացվի Բիշքեկում՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ