
Մարտունիում 20 հազար մարդ զրկվել է ընտրելու իրավունքից ՔՊ ընդունած օրենքի պատճառով
Մարտունի համայնքում շուրջ 20 հազար մարդ զրկվել է ընտրելու իրավունքից. ահազանգում է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։
Պատճառը ՔՊ-ի առաջարկած և ընդունած օրենքն է,-ըստ որի եթե անձը երկու տարվա ընթացքում առնվազն 366 օր Հայաստանում չի եղել, զրկվում է ընտրելու իրավունքից։ Այս խնդիրը սուր է հատկապես Գեղաչքունիքում, քանի որ աշխատանքի նպատակով միգրացիայի մեծ քանակ կա։
«Այնքան խայտառակ ու անորոշ ձևով են արել փոփոխությունը, որ ՀՀ քաղաքացիները բաժանվել են մի քանի տեսակի։
Նրանք, ովքեր երկքաղաքացի են և Հայաստան ներսուդուրս են արել ռուսական անձնագրերով, մնացել են ընտրական ցուցակներում, իսկ ովքեր ներսուրդուրս են արել հայկական անձնագրերով, նրանց դասակարգել են։ Դրա պատճառով հազարավոր քաղաքացիներ զրկվել են ընտրելու իրավունքից»։


