26 Հոկ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Էրդողանն աշխատանքից ազատել է իր գլխավոր խորհրդականին՝ Ադրբեջանի իշխանություններին քննադատելու համար

Էրդողանն աշխատանքից ազատել է իր գլխավոր խորհրդականին՝ Ադրբեջանի իշխանություններին քննադատելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալն ազատվել է աշխատանքից. պատճառը նրա քննադատական դիտողություններն են Ադրբեջանի իշխանությունների հասցեին՝ դպրոցական համազգեստի պահանջների վերաբերյալ, որոնք, ի թիվս այլնի, արգելում են հիջաբ կրելը․ գրում են թուրքական ԶԼՄ-ները։

Տեղական լրատվամիջոցները նախկինում հաղորդել էին Սարալի հնարավոր հրաժարականի մասին. հոկտեմբերի 13-ին նա անընդունելի էր անվանել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելքը և կոչ էր արել չեղարկել այն։ Դրանից հետո Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը մի քանի թուրք քաղաքական գործիչների մեղադրել էր երկրի ներքին գործերին միջամտելու համար։

Հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն 31 թուրք քաղաքացիների, այդ թվում՝ քաղաքական գործիչների, լրագրողների և բլոգերների, «անցանկալի անձ» էր հայտարարել և արգելել նրանց մուտքը երկիր։

Գերատեսչությունը բացատրել է, որ որոշումը կայացվել է սոցցանցերում և համացանցում նրանց հայտարարությունների պատճառով, «որոնք ուղղված էին Ադրբեջանի ինքնիշխանության, ազգային անվտանգության, սահմանադրական կարգի, ժողովրդի և ղեկավարության դեմ, ինչպես նաև հրահրում էին իշխանության բռնի փոփոխության կոչեր և կրոնական ատելություն»։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ